Խոտ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Խոտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տաթև (համայնք) | Տաթև համայնք[1] | ||
Մակերես | 17,97 կմ² | ||
ԲԾՄ | 1470 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 942[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | խոտեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 3209[3] | ||
| |||
Խոտ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 69 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Խոտ գյուղը հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով։ Հին Խոտը գտնվում է ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում։ Հին Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից էր։ Այն տեղակայված է Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ 1205 թվականին Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում վերցնում են, իսկ 1274 թվականին կրկին վերադարձվում է վանքին։
Մինչև 1993 թվականը Խոտն ուներ սահմանամերձ գյուղի կարգավիճակ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին գյուղի տեղում է գտնվում 1700 թվականին կառուցված «Մրգաձորի խաչ» եկեղեցին, նրա հյուսիսարևելյան մասում՝ բարձր ձորափին, գտնվում է Խոտի վանքը (V-VI դարեր)։
Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (XII դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի Խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խոտի մշտական բնակչությունը կազմել է 942, առկա բնակչությունը՝ 819 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Խոտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 173 | 739 | 938 | 788 | 675 | 600 | 739 | 830 | 855 | 890 | 961 | 942[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ZIP Code database of Armenia, Սյունիք
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 786
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 80)։ |